Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Հայտնի են «Կրեմլի գավաթի» հաղթողները

Հայտնի են «Կրեմլի գավաթի» հաղթողները
23.10.2012 | 11:16

«Կրեմլի գավաթի» խաղարկության կանանց մրցապայքարի եզրափակիչն ավարտվեց Կարոլին Վոզնյացկու հաղթանակով: Վստահ շահելով առաջին սեթը (6:2)` լեհական արմատներ ունեցող դանիացի թենիսիստուհին այնուհետ թուլացրեց զգոնությունը, ինչից արագորեն օգտվեց մրցակցուհին` ավստրալուհի Սամանտա Ստոսուրը, ով մրցաշարում թվագրված էր առաջին համարի տակ: Սակայն Վոզնյացկին կարողացավ համախմբել ուժերն ու երրորդ սեթում առավելության հասնել (7:5), ինչն էլ նրան բերեց մրցաշարի հաղթողի տիտղոսը:
Տղամարդկանց մենապայքարում անգերազանցելի էր իտալացի Անդրեաս Սեպպին: Եզրափակիչի նրա մրցակիցը բրազիլացի Թոմաս Բելուչին էր:
«Օլիմպիական» կորտերում վերջինը կայացավ Մարիա Կիրիլենկո-Նադեժդա Պետրովա և Ելենա Վեսնինա-Եկատերինա Մակարովա զույգերի հանդիպումը: Հաղթեց առաջին երկյակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ