Կանանց աշխարհի թագի համար պայքարում ուկրաինուհի Աննա Ուշենինան կարողացավ առավելության հասնել 2004-ի աշխարհի չեմպիոնուհի, բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ: Եզրափակիչ հանդիպումների շարքը խիստ լարված ստացվեց: Դասական պարտիաների չորս հանդիպումներից և ոչ մեկում կողմերը չգերազանցեցին միմյանց, գործածության մեջ դրվեց երկու պարտիայից բաղկացած թայ բրեքը: Այն ավարտվեց Ուշենինայի առավելությամբ՝ 1,5:0,5: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնակարգի, նորընծա չեմպիոնուհին տիտղոսը պահպանելու համար 2013-ի աշնանը մրցամարտ է ունենալու ՖԻԴԵ-ի գրան պրիների սերիաների հաղթողի հետ: Փաստորեն չինուհի Հու Յիֆանը աշխարհի թագի համար ավարտված պայքարում թույլ տված վրիպումն ուղղելու փայլուն հնարավորություն ունի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ