Արքայական գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սեւիլյայի» նկատմամբ: Հանդիպման գոլերը գրանցվել են տասնմեկմետրանոցների իրացման արդյունքում: Պատասխան խաղը խոստանում է լինել լարված ոչ միայն ի հաշիվ իր գավաթային բնույթի: Եթե երկրի ներքին առաջնությունում առանձնակի խնդիրներ չունեցող «Աթլետիկոն» սկզբունքորեն լուծել է Եվրոպայի առաջատար մրցաշարերից որեւէ մեկում գալիք մրցաշրջանում հանդես գալու խնդիրը, ապա «Սեւիլյայի» ողջ հույսը, նույն այդ եվրոպականի կտրվածքով, բացառապես կապված է գավաթի խաղարկությունում առավելագույնս լավ հանդես գալու հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ