Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սոսի «կայծերը»

Սոսի «կայծերը»
11.02.2013 | 18:10

Նախօրեին Լևոն Զուրաբյանը, խոսելով ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին, նկատել էր, որ որոշ «մարդ-կուսակցությունների» պատճառով ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերը տապալվում էին: «Որոշները», ըստ մեր աղբյուրի, հստակ անուններ ունեն` «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյան և կանաչների կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյան: Եթե վերջին երկուսին նախկին կոնգրեսականները ավելի մեղմ են վերաբերվում, ապա Սոս Գիմիշյանի դեպքում քննադատությունների պակաս չկա:

Ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, վերջինս մշտապես ՀԱԿ-ի նիստերը տապալել է` յուրաքանչյուր հարցին ժխտողական մոտեցում ցուցաբերելով: Սակայն ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամների նյարդերը վերջնականապես տեղի են տվել, երբ Գիմիշյանը պարբերաբար հայտարարել է, թե այդ հարցն ինքը դեռ պիտի իր կուսակցության քաղխորհրդի նիստում քննարկի: Այնինչ, բացի իրենից, կոնգրեսականները չեն ճանաչել երկրորդ «գիմիշյանականի», ուստի հստակ հասկացել են, որ, ինչպես կասեր Զուրաբյանը, «մարդ-կուսակցությունը» նիստերը տապալելու «կուրս է վերցրել»:
Հաշվի առնելով Գիմիշյանի այս «յուրահատուկ» նախասիրությունը, նոր կուսակցության մեջ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, անձամբ Զուրաբյանի «ձեռամբ» սրբագրվելու են բոլոր տեսակի «մարդ-կուսակցությունները»: Լինելու են իրենք իրենցով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ