Հրապարակվել են ծանրամարտի Ռուսաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիների 2013 թվականի հիմնական ու պահեստային կազմերը: ՈՒրախալի է դրանցում տեսնել հայազգի մարզիկների անուններ: Այսպես` ազգայինի հիմնական կազմում տեղ են գտել 69 կգ քաշայիններ Արմեն Ղազարյանը (1982 թ.), Արմեն Ալեքյանը (1989 թ.), Ալեքսանդր Սաֆարյանը (77 կգ, 1989 թ.), Դավիթ Բեջանյանը (105 կգ, 1988 թ.): Պահեստայինների կազմում են ընդգրկված 62 կգ քաշային Սերգեյ Պետրոսյանը, Վլադիմիր Վանիկի Լազովը (77 կգ, 1987 թ.), Արթուր Մկրտումովը (105 կգ, 1988 թ.): Ինչ վերաբերում է կանանց ընտրանուն, այստեղ պահեստայինների կազմում է Ելենա Վահանովան (63 կգ, 1990 թ.):
Քսան տարեկանների ընտրանիում են Վանիկ Մկրտումյանը (56 կգ, 1993 թ.), Ռազմիկ Հունանյանը (77 կգ, 1994 թ.), 63 կգ քաշային Անի Սարգսյանը (1995 թ.): Տարիքային այս խմբի ընտրանու պահեստայինում են աշխարհի պատանիների կրկնակի չեմպիոն Ռազմիկ Հունանյանի կրտսեր եղբայր Գոռը (56 կգ, 1995 թ.), Արտակ Բեգլարյանը (69 կգ, 1994 թ.): Պատանեկանի հիմնական կազմում են Աշոտ Կարիմանյանը (50 կգ, 1996 թ.), Էդուարդ Անանյանը (62 կգ, 1996 թ.):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ