Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հոբելյանական 300-րդն ու նրան հաջորդածը

Հոբելյանական 300-րդն ու նրան հաջորդածը
17.02.2013 | 16:17

«Գրանադայի» հետ արտագնա խաղում «Բարսելոնը» կամային հաղթանակ տարավ` հանդիպումը շահելով 2:1 հաշվով: Գոլերի հեղինակը Լիոնել Մեսին է` արգենտինյան մարդ-գոլը, ով խփեց ֆուտբոլային իր կարիերայի հոբելյանական 300-րդ, ապա եւ 301-րդ գոլը: Սա միաժամանակ երկրի առաջնությունում թվով տասնչորսերորդ անընդմեջ հանդիպումն էր, որ նա դաշտը լքեց արդեն հերթապահ դարձած գոլի: Հիշեցնենք` նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Ռոնալդոյին` դարպասի գրավումով ինն անընդմեջ խաղ: Ինչ վերաբերում է ընթացիկ առաջնությանը, այս խաղից հետո Մեսիի անվան դիմաց գրանցված է արդեն 36 գնդակ` ռմբարկուների երկրորդ հորիզոնականում գտնվող Քրիշտիանու Ռոնալդուի խփածներից մեկ տասնյակից ավելի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ