Ռյազանում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության տասնյոթ տարեկան ու կրտսեր տարիքի պատանիների ու աղջիկների ծանրամարտի առաջնությունը: Առաջնությանը փայլուն է մասնակցել երկրի պատանեկանի հիմնական կազմի անդամ, Ստավրոպոլի երկրամասը ներկայացնող Էդուարդ Անանյանը: 62 կգ քաշային կարգում մրցելույթ ունեցած հայազգի մարզիկը վստահ է հանդես եկել` անգերազանցելի մնալով թե՛ պոկում (102 կգ), թե՛ հրում (135 կգ) վարժություններում` երկամարտում ցույց տալով 237 կիլոգրամ արդյունք, ինչը տասնյոթ կիլոգրամով գերազանցում է երկրորդ տեղը գրաված Ալեքսանդր Ռյազանովի ցուցանիշը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ