Կայացան Հայաստանի ֆուտբոլի վերսկսված առաջնության երեսուներեքերորդ տուրի խաղերը: Կապանում «Գանձասարը» 2:1 հաշվով առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: Կապանցիներից գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Բեգլարյանն ու ՈՒիլյան Պոտկերը (50, 52), դիլիջանցիներից` Արթուր Բարսեղյանը (70): «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին» (Արթուր Յուսպաշյան, 85): Տեղեկացնենք, որ շիրակցիներից Անդրանիկ Բարիկյանը հանդիպման հիսուներորդ րոպեին չի կարողացել իրացնել տասնմեկմետրանոցը: «ՈՒլիս»-«Արարատ», «Միկա»-«Բանանց» զույգերի դիմակայությունում հաղթանակն ուղեկցել է տանտերերին: «Միկան» խաղը շահել է 2:0 (դուբլի հեղինակ է դարձել Սեմյոն Բաղդասարյանը, 67, 81), «ՈՒլիսը»` 1:0 հաշվով (Արսեն Բալաբեկյան, 6): Այսպիսով, տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակում, ի դեմս Գյումրիի «Շիրակի» ու Դիլիջանի «Գանձասարի», երկիշխանություն է: Երրորդ հորիզոնականում է Երևանի «Փյունիկը», որի ակտիվում 49 միավոր է, ինչն ամբողջ 18 միավորով պակաս է առաջատարների վաստակածից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ