Շախմատային թագի համար աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ձեռնոց նետելու իրավունք տվող լոնդոնյան մրցաշարի ութերորդ տուրում այսօր իրար հետ մրցեցին Մագնուս Կառլսենն ու Լեւոն Արոնյանը: Մրցակիցների առաջին հանդիպման նման երկրորդ դիմակայությունն էլ ավարտվեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ սեւ խաղաքարերով հանդես էր գալիս հայ շախմատիստը: Երկու գրոսմայստերն էլ վաստակած 5,5 միավորով շարունակում են վստահորեն գլխավորել աղյուսակը` հաղթողին որոշելը ակնհայտորեն թողնելով մյուս հանդիպումներին: Մնացած պարտիաներն այս պահի դրությամբ շարունակվում են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ