Շախմատային թագի հավակնորդների մրցաշարի իններորդ տուրը բացառիկ ծանր ընթացք ունեցավ Լեւոն Արոնյանի համար: Սեւերով խաղացող հայ գրոսմայստերը վաթսուներորդ քայլում ստիպված էր ընդունել պարտությունը: Փաստորեն Բորիս Գելֆանդը կարողացավ առաջին մրցափուլում կրած պարտության վրեժը լուծել: Մագնուս Կառլենի հետ դիմակայությունում Վլադիմիր Կրամնիկը չկարողացավ կոտրել նորվեգացու համառությունն ու հարկադրված եղավ եղալ համաձայնել ոչ-ոքիի: Ավելի վաղ խաղաղ ավարտ էր ունեցել Պյոտր Սվիդլեր-Ալեքսանդր Գրիշչուկ հանդիպումը: Վասիլի Իվանչուկ-Թեյմուր Ռաջաբով պարտիան դեռ շարունակվում է: Այսպիսով` Կառլսենը վեց միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ