Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր ֆուտբոլի ազգային ընտրանին ընդունեց Չեխիայի հավաքականին ու զիջեց 3:0 հաշվով: Խաղի մանրամասն անդրադարձը թողնելով թերթի ուրբաթ օրվա համարին` ասենք միայն, որ նման ֆուտբոլ չեն խաղում ու այստեղ ոչ այնքան դաշտ դուրս եկածների մեղքն է, որքան այդ տղաներին դաշտ հանածների: Հայկական ֆուտբոլում այնքան ժամանակ կտիրի այսպիսի վիճակ, քանի դեռ չի հասկացվել այս տարրական ճշմարտությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ