Այսօր Եվրոպայի լիգայի խաղարկության մեկ քառորդի շրջանակներում միմյանց հետ կմրցեն «Չելսի»-Ռուբին», «Տոտենհեմ»-«Բազել», «Ֆեներբախչե»-«Լացիո», «Բենֆիկա»-«Նյուքասլ» զույգերը: Պատասխան հանդիպումները նշանակված են ապրիլի տասնմեկին: Եթե նկատում ենք, ինչպես Չեմպիոնների լիգայի պարագայում է, այստեղ նույնպես կա մի երկիր, որը ներկայացված է երեք թիմով: Խոսքը վերաբերում է Անգլիային: Վիճակահանության կամոք իսպանականների նման (Չեմպիոնների լիգա) բրիտանական ակումբներն այս փուլում նույնպես խուսափել են միմյանց դեմ ելնելուց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ