Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դավիթ Բեջանյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է

Դավիթ Բեջանյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է
14.04.2013 | 00:27

Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հենց նոր ավարտվեց 105 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկների մրցավեճը: Առաջին վարժությունուն ցույց տալով 181 կգ արդյունք` Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող, Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Բեջանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը, որ հայ մարզիկի ուժեղ կողմն է (Բեջանյանին է պատկանում աշխարհի ռեկորդը` 238 կգ), ամեն ինչ դրեց իր տեղը: Արդեն երկրորդ մոտեցմամբ (224 կգ) նա անհասանելի դարձավ մրցակիցների համար թե կոնկրետ վարժությունում, թե երկամարտում: Եւ այդուհանդերձ Դավիթը չբավարարվեց այդքանով: Երրորդ մոտեցումով սանձահարվեց նաեւ 230 կիլոգրամանոց ծանրաձողը, որն ավելի շուտ նման էր մարզասերից գեղեցիկ բաժանվելու քայլի: Երկամարտում 411 կիլոգրամ, մեկական մեծ եւ փոքր ոսկե, մեկ փոքր բրոնզե մեդալ` այսպիսին եղավ Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն Դավիթ Բեջանյանի մրցելույթը: Աշխարհի պատանիների առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանի ուժեղագույնը ճանաչվելուց հետո սա օրվա մեր երկրորդ մեծ ուրախությունն էր: Շնորհավորենք մեր երկու հսկաներին, շնորհավորենք մեզ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ