«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

«Կովերը գազո՞վ են կաթ տալիս, որ թանկացնում են կաթը»

«Կովերը գազո՞վ են կաթ տալիս, որ թանկացնում են կաթը»
23.05.2013 | 16:05

«Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆՆ այսօր կայացած ասուլիսի ժամանակ կոչ արեց հանրությանը չվճարել գազի վարձը: Նա խորհուրդ տվեց մարդականց ընդվզել` պայքարելով թանկացումների դեմ: Իսկ պայքաը կլինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի հրաժարվի վճարել գազի վարձը: «Ամեն ոք եթե կարողանա պաշտպանել իր սեփական իրավունքը, կառավարությունը ոչինչ չի կարող անել»,-շեշտեց նա: «Չպետք է սառն ու անտարբեր լինել այս թանկացումների նկատմասմբ: Այսօր վիճակն այնպես է, որ ամեն ինչ քաղաքականացված է: Թանկացումները գաղտնի ձևով քողարկված էին ժողովրդից, հիմա էլ ասում են, որ երկար ժամանակ վնասով էին աշխատում. դա հնարավոր բան չէ: Ցանկացած տնտեսագետ կարող է հաստատել, որ այդպիսի կտրուկ բարձրացում հնարավոր չէ»,-ասաց բանախոսը` կանխատեսելով, որ գազին հետևելու է շղթայակապ թանկացումը:

Նա նաև զարմանք արտահայտեց, որ, չգիտես ինչու, ամեն ինչի գինը սկսել է բարձրանալ. «Մթերքները թանկացել են, կաթնամթերքը թանկացել է, կովերը գազո՞վ են կաթ տալիս, որ թանկացնում են կաթը»:
Հարցին` թե գազի թանկացման դեպքում պետբյուջեն հնարավորություն ունի՞ գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման, Ա. Միրզոյանը պատասխանեց. «Մեր բյուջեն շատ մեծ հնարավորություն ունի, պարզապես ուրիշ ուղղություններով են այդ գումարները գնում»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ