Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ազատամարտիկներ. «Ինչքան համբերել ենք, հերի՛ք է»

Ազատամարտիկներ. «Ինչքան համբերել ենք, հերի՛ք է»
06.06.2013 | 15:23

Այսօր, ազատամարտիկները, ինչպես որ խոստացել էին, ցույց արեցին կառավարության շենքի դիմաց` պահանջելով իրեց խնդիրներին լուծում: «Պետություն, օրենք, արդարություն», «Ազատամարտիկը չի ծախվում», «Զինծառայողների իրավունքները ոտնահարված են» և այլ նմանատիպ ցուցապաստառներով` «պա-տաս-խան» էին վանկարկում` ակնկալելով վարչապետի հետ հանդիպում:

Վերջիններիս կոչերին միայն արձագանքեց կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա վարչապետի անունից ցուցարարներին փոխանցեց, որ Տ. Սարգսյանը պատրաստ է նրանցից 3-4 հոգու վաղը ընդունել և լսել: Կողմերը համաձայնության եկան, թեև հավաքված քաղաքացիներից շատերը դեռ չէին հանգստանում, գոչելով`«չենք հավատում», «խաբեբաներ»...

Հիշեցնենք`ազատամարտիկները պահանջում են լուծել իրենց սոցիալ-կենցաղային խնդիրները` կոմունալ ծախսերի և ուսման վարձի 50 տոկոսով կրճատում, անվճար բուժօգնություն և ԱԺ-ի կողմից օրենքի ընդունում:

«Մենք եկել ենք այստեղ ոչ միայն մեր, այլև մեր զոհված և հաշմանդամ ընկերների անապահով ընտանիքների համար...Էս երկրում բոլորը խոսում են` «պետք է», «պետք է», իսկ ո՞վ պետք է այդ պետքեները իրականացնի: Մինչև այսօր ինչքան համբերել ենք, հերի՛ք է»,-զայրացած ասում էին նրանք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ