ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Սպիտակ տան արձագանքը հուսադրող էր

Սպիտակ տան արձագանքը հուսադրող էր
17.06.2013 | 14:38

Իրանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, ընտրվեց նոր նախագահ: Իրանում տեղի ունեցած զարգացումների, ինչպես նաև Հայաստանի վրա դրանց անդրադարձների շուրջ զրուցում ենք իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

-Իրանում ընտրվել է չափավոր լիբերալ նախագահ, որը համարվում է բարեփոխիչ: Ի՞նչ կտա նոր նախագահի ընտրությունը Իրանին, տարածաշրջանին, Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններին:
-Հունիսի 14-ին Իրանում անցկացված 11-րդ նախագահական ընտրություններում հաղթեց բարեփոխիչների թևի ներկայացուցիչ Հասան Ռուհանին: Նրա հաղթանակը հնարավոր եղավ բարեփոխիչների միասնական թեկնածուի հանդես գալու արդյունքում: Ռուհանիին աջակցություն հայտնեցին Իրանում ազդեցիկ քաղաքական գործիչներ և ԻԻՀ նախկին նախագահներ Մոհամմադ Խաթամին և Հաշեմի Ռաֆսանջանին: Ի դեպ, ընտրություններից երկու օր առաջ, ԻԻՀ նախագահի թեկնածու Մոհամմեդ Ռեզա Արեֆը հանեց իր թեկնածությունը` հօգուտ Հասան Ռուհանիի: Հասան Ռուհանին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ հիմնական շեշտը պետք է դրվի Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման վրա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պատժամիջոցների ծավալը և ազդեցությունը նվազեցնել: Ի դեպ, արդեն նկատվում են Արևմուտքից հնչող հայտարարություններում հուսադրող ելևէջներ: Սպիտակ տնից հնչեց Իրանում նախագահական ընտրությունների հետ կապված առաջին արձագանքը, ըստ որի, «Իրանում տեղի ունեցած ընտրությունները հուսադրող են»: Ռուհանին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր նաև ազատ արձակել մի շարք քաղբանտարկյալների, նա ունի տնտեսությունը «ապաքինելու» կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Ռուհանիի հաղթանակը հնարավոր եղավ, քանի որ բարեփոխիչները միավորեցին իրենց ուժերը, իսկ պահպանողականները մնացին տարանջատված: Իրանի ժողովուրդը, կարծես, դժգոհություն չի ցուցաբերում, դրա վառ ապացույցն այս մի քանի օրերին Իրանի փողոցներում տիրող խանդավառությունն էր: Իսկապես նկատվում էր ժողովրդական ոգևորվածության մակարդակի աճ:
Հասան Ռուհանին, լինելով մեղմ քաղաքականության կողմնակից, կարծում եմ, կկարողանա թուլացնել լարվածությունն Արևմուտքի և Իրանի միջև: Ի վերջո, իրանցիները, թերևս, հենց սրա համար են նրան ձայն տվել, որ թուլացնի առկա լարվածությունը, Իրանին դուրս բերի տնտեսական այս ճգնաժամից ու նոր լարվածության օջախներ չստեղծի:
-Նոր նախագահի պաշտոնավարումից հետո Հայաստանի հետ հարաբերություններում ինչ-որ բան կփոխվի՞:
-Վստահաբար կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերություններն առավել խորացման միտումներ ունեն: Ի դեպ, Իրանի նորընտիր նախագահը մայիսի 28-ին, դեռևս իբրև նախագահի թեկնածու, մի ուշագրավ հայտարարություն է արել առ այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը, առանց չափազանցության, վերածվել է Իրանի անվտանգության սպառնալիքի:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ