ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին`
ՀՀ ՊԱՉ-ի դատապարտյալ, քաղ-բանտարկյալ Արմենակ Մնջոյանից
Նամակը` կից նկարում
Հ. Գ.- Ի դեպ, «Իրատես de facto»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին «ակտիվ աշխատանքներ» են տարվում ցմահ ազատազրկված Արմենակ Մնջոյանի վրա ինչ-որ «բիծ» հայտնաբերելու նպատակով: Ինչո՞ւ: Որովհետև աշնանը լրանում է Արմենակ Մնջոյանի ազատազրկման քսան տարին: Ասել է` համաձայն օրենքի, նա պետք է ազատ արձակվի: Օրերս հյուսել են մի անհեթեթ պատմություն: Քանի որ ազատազրկվածներին թույլ չի տրվում հեռախոս ունենալ, հանկարծ Մնջոյանի մոտ հեռախոս են հայտնաբերել: Անգամ հեռախոսի իրական տերը բանտապետի տեղակալին դիմում է ներկայացրել, որ դա իրենն է, ոչ թե Մնջոյանինը, սակայն ապարդյուն: Հեռախոսը ձևակերպել են նրա անունով, որը դիտվում է որպես խախտում: Ակնհայտ է, որ հիմա եթե ոչ շատ շատերի, ապա ազատազրկվածների գոնե զգալի հատվածի մոտ կան հեռախոսներ: Այնպես որ, դիտավորությունն ակնհայտ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ