Այսօր տրվեց Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության (U-20) play-off-յան խաղափուլի մեկնարկը: Մեկ ութերորդում օրվա հանդիպումները չորսն էին, արդեն ավարտվել է երկուսը: 3:1 հաշվով առավելության հասնելով Հունաստանի հավաքականի նկատմամբ` Ուզբեկստանի ընտրանին դուրս եկավ մեկ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Նիգերիա-Ուրուգվայ դիմակայության հաղթողը: Հատկանշական է, որ խաղում արձանագրված չորս գոլից երեքն եղել է տասնմեկմետրանոցների հետեւանք: Բոլոր դեպքերում նշենք, որ սա ուզբեկական ֆուտբոլի մեծ հաղթանակն է. մինչ այս նախկին Խորհրդային Միությունը ներկայացրած միակ երկիրն երբեք չէր գնացել այսքան առաջ: Օրվա ավարտված երկրորդ հանդիպումում մրցեցին մրցաշարի ակնհայտ ֆավորիտ Իսպանիայի ու Մեքսիկայի ընտրանիները: Թեեւ դժվարությամբ, այդուհանդերձ հաղթանակ տարան իսպանացիները (2:1): Հուլիսի վեցին նրանց մրցակիցը կլինի Ֆրանսիա-Թուրքիա զույգի հաղթողը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ