Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նշան Մունչյան` ոսկե անուն

Նշան Մունչյան` ոսկե անուն
04.07.2013 | 13:03

Ամսվա սկզբին Լոս Անջելեսում հանդիսավոր պայմաններում նշվել է անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած բռնցքամարտիկ Նշան Մունչյանի հիսուն ամյակը: Անվանի այս մարզիկը, ով թեթեւագույն քաշային կարգում եղել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմաթիվ մրցահարթակներում երկար տարիներ բարձր է հնչեցրել հայի անունը` իր վառ ելույթներով ուրախացնելով իր բազմահազար երկրպագուներին:
Ցավոք մեր շատ անվանի մարզիկների պես նա էլ Հայաստանում չէ, իր տունն ու աշխատանքը գտել է հեռավոր Ամերիկայում, որտեղ Լոս Անջելեսի «International Sports Union» մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է: Բարեբախտաբար անվանի մարզիկին հիսնամյակի կապակցությամբ չեն մոռացել մայր հայրենիքի մարզական կառույցները: Միջնորդավորված նրան են հանձնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալները:
«Իրատես de facto»-ն սրտանց միանում է անվանի մազիկին ուղղված լավագույն ցանկություններին, մաղթում երկար կյանք ու առողջություն, մարզական կարողությունների ու հմտությունների դրսեւորում մայր հայրենիքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ