Արդեն առիթ ենք ունեցել տեղեկացնելու, որ այս տարվա ուիմբլդոնյան մրցաշարը մնացածներից առանձնանում է մեծ թվով մարզիկների ստացած վնասվածքներով, ինչի պատճառով շատ հեղինակություններ ստիպված են եղել ժամանակից շուտ լքել ասպարեզը: Եւ չնայած սրան, մրցաշարը բնականաբար շարունակվում է ու արդեն հասել է կիսաեզրափակիչ փուլ, որտեղ հանդես գալու իրավունք են ստացել ֆավորիտներ Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը: Մեկ քառորդում սերբը առավելության է հասել չեխ Տոմաշ Բերդիխի, անգլիացին` իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի նկատմամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ