Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օզբիլիսը սկսեց գոլով

Օզբիլիսը սկսեց գոլով
16.07.2013 | 11:42

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային խաղում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալել ու ոչ-ոքի է ավարտել Կազանի «Ռուբինի» հետ խաղը: Իր թիմին պարտությունից փրկել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի տուգանայինից խփած գոլը:
Ի դեպ, ֆուտբոլային ու մերձֆուտբոլային լրատվամիջոցները չեն դադարում խոսելուց այն մասին, որ մեր հայրենակցի ծառայություններով հետաքրքրքրված է ֆրանսիական «Մոնակոն»: Զուտ տեղեկացնելու համար, չվերապահելով մեզ ասեկոսեները հաստատելու կամ ժխտելու իրավունք, ահա թե հարցի առնչությամբ ինչ է ասել Օզբիլիսը. «Ընդլայնված մեկնաբանություններ անելու համար իրականում ես այդ մասին շատ բան չգիտեմ: «Մոնակոն» ճանաչված թիմ է, և հավանաբար շատերը կուզենային նրա կազմում հանդես գալ: Ներկա պահին ես «Կուբանի» ֆուտբոլիստ եմ և ամբողջովին կենտրոնացած եմ այն բանի վրա, որ իմ հնարավորությունների առավելագույնն անեմ թիմի համար ու նրա հետ նոր բարձունքներ նվաճեմ: Մեզանից ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը, սակայն ես երջանիկ եմ, որ «Կուբանում» եմ ու աշխատում եմ իմ թիմին հնարավորինս շատ բան տալ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ