Շվեդիայում ընթացող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունում ավարտվել է խմբային փուլը, եկել է մեկ քառորդների ժամանակը: Այն արդեն իսկ հաջողությամբ շրջանցել է տանտերերի ընտրանին: Աշխարհամասի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրները, առանց մեծ ջանքերի գործադրման, շրջանցեցին իսլանդացիներին` խփելով չորս անպատասխան գնդակ:
Ինչ վերաբերում է օրվա մյուս` Իտալիա-Գերմանիա դիմակայությանը, այստեղ առավել ուժեղ էին գերմանուհիները (1:0), ովքեր, հակառակ ունեցած բարձր կարգին, բավականին ցածրակարգ ֆուտբոլ են ցուցադրում ու մեծ դժվարությամբ են դուրս եկել խմբայինից:
Կիսաեզրափակիչում նրանց մրցակիցն են լինելու բաց հարձակողական ֆուտբոլ խաղացող ու առանձնակի արդյունավետությամբ առանձնացող շվեդուհիները, ովքեր միջին հաշվով յուրաքանչյուր խաղում մինչև այժմ դարձել են երեք գոլի հեղինակ: Ասենք, որ այս ընտրանիները նախկինում հանդիպել են քսան անգամ: Տասնչորս անգամ հաղթել են գերմանացիները, վեց անգամ` Սկանդինավիայի ներկայացուցիչները:
Մեկ քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև Նորվեգիա-Իսպանիա, Ֆրանսիա-Դանիա զույգերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ