Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում, «Տոմի» հետ մրցավեճում, հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել Կրասնոդարի «Կուբանը»: Կրկին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսը: Ի դեպ, եթե «Կուբանի» առաջին խաղում մեր ֆուտբոլիստի խփած գնդակը թիմին փրկեց Կազանի «Ռուբինից» կրելիք անխուսափ պարտությունից, ապա դարպասի այս անգամվա գրավումն արժեցավ հաղթական երեք միավոր:
Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ