ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Իգուաինը` «Նապոլիում»

Իգուաինը` «Նապոլիում»
23.07.2013 | 12:00

Արդեն տեղեկացրել ենք, որ իտալական «Նապոլին» ընթացիկ տրանսֆերային պատուհանում վաթսուներեք միլիոն եվրոյով ֆրանսիական ՊՍԺ-ին է վաճառել իր գլխավոր հարվածային ուժերից մեկին` Էդինսոն Կավանիին: Բնականաբար, սպասվում էր, որ ակումբը «ճեղքվածքը» կփորձի փակել մեկ այլ աստղով: Արդեն հայտնի է, որ ուրուգվայցու փոխարինողը գտնված է: Նեապոլցիները երեսունյոթ միլիոնով (այս թիվն են հիշատակում իտալական լրատվամիջոցները) ձեռք են բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինին: Հիշատակվում է, որ արքայական ակումբը ֆուտբոլիստի վաճառքի դիմաց, որպես բոնուս, կարող է ստանալ ևս երեք միլիոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ