Այսօր Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ավարտական օրն է: Մրցագորգ կելնեն մեր ընտրանու երեք մարզիկներ` հունահռոմեականներ Սասուն Ղամբարյանը (66կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74կգ), գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը: Ասել է թե մերոնք դեռեւս հնարավորություն ունեն ազատ ոճային Դավիթ Սաֆարյանի ոսկուն, հունահռոմեականներ Արթուր Ալեքսանյանի արծաթին ու Ռոման Ամոյանի բրոնզին ավելացնելու առնվազն ևս մեկ մեդալ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ