Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արսենը ` բրոնզե մեդալակիր

Արսենը ` բրոնզե մեդալակիր
22.09.2013 | 22:25

Ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի մեդալների պաշարը համալրվեց եւս մեկով: Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը մեկ ութերորդում պարտություն կրելով ռուս Ռոման Վլասովից` մրցաշարի իր թիվ մեկ մրցակցից, այնուամենայնիվ մեդալների համար պայքարելու հնարավորություն ստացավ, քանի որ Վլասովը հասել էր եզրափակիչ: Հաղթելով սփոփիչ մարտերում` մեր ըմբիշը բրոնզի համար պայքարի մեջ մտավ դանիացի Մարկ Մադսենի հետ ու Հայաստանին բերեց աշխարհի այս առաջնության թվով չորրորդ մեդալը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ