Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մինչ այդ աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ի դարպասն ու հավաքած քսան միավորով հավասարվեց նրան: Սպարտակցիների կազմում իր առաջին գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Հաղթանակով է խաղն ավարտել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»` արտագնա խաղում 4:0 հաշվով առավելության հասնելով «Ռոստովի» նկատմամբ: Այս խաղերից հետո Ռուսաստանի առաջնությունում եռիշխանություն է` «Զենիթ», «Սպարտակ», ԲԿՄԱ հաջորդայնությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ