Իսպանիայի առաջնության վեցերորդ տուրում էլ «Բարսելոնը» հաղթանակ տոնեց եւ տասնութ միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Այս անգամ նրա մրցակիցը «Ռեալ Սոսեդադն» էր: Խաղն ավարտվել է 4:1 հաշվով: Կրկին փայլել է Մեսին` դառնալով ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ առաջնությունում սա ֆուտբոլային կախարդի թվով յոթերորդ գոլն էր:Տեղեկացնենք նաեւ, որ վեց խաղում կատալոնյան ակումբը խփել է քսաներկու գնդակ` միջինը մեկ խաղում երեքուկես գնդակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ