Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը մեդաներ չբերեց հայ մարզիկներին: 69 կգ քաշային կարգը ներկայացնող մեր Արևիկ Պապիկյանը 20 տարեկանների մրցակցությունում եղել է վեցերորդը` երկամարտում ցույց տալով 178 կիլոգրամ արդյունք: Յոթերորդն է եղել Հոլանդիայի դրոշի տակ հանդես եկած 85 կգ քաշային Կարեն Թովմասյանը: Երկամարտում նա ցույց է տվել 327 կգ արդյունք: Կարենը հանդես է եկել 23 տարեկանների մրցակցությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ