ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Դեռ շա՞տ պետք է «Երիտասարդականի» ստորգետնյա անցումը փակված մնա

Դեռ շա՞տ պետք է «Երիտասարդականի» ստորգետնյա անցումը փակված մնա
03.10.2013 | 11:16

Կես տարուց ավելի է Երտաասարդական մետրոյի գետնացումում շինաշխատանքներ են տարվում, և, կարծես թե, շինարարները միտք էլ չունեն ավարտին հասցնել այն: Այն շարունակվում է` խոչընդոտելով քաղաքացիների, հատկապես դպրոցականների երթը:

Նրանց ի՞նչ հոգն է, երբ երեխան կանգառ հասնելու համար ստիպված է շրջանցել պարսպապատված ողջ տարածքը: Այդպիսով, առաջին հերթին, նա ֆիզիկապես է հոգնում, և երկրորդ` վտանգավոր խաչմերուկները` Մոսկովյան-Տերյան, Մոսկովյան-Աբովյան, ոչ միայն չեն վերահսկվում ՃՈ աշխատակիցների կողմից, այլև, նրանց լուսակիրները շատ հաճախ չեն աշխատում: Մինչդեռ բազմաթիվ դպրոցականներ մեն-մենակ են անցնում այդ փողոցները` երթևեկության կանոններին բացարձակապես չհետևող ավտոմեքենաների առջևից:

Եթե ստորգետնյա անցումը նրա համար է, որպեսզի այն ավելի հեշտացնի և անվտանգության տեսանկյունից ավելի ապահով դարձնի երեխաների երթևեկությունը, ապա, այդ դեպքում, ի՞նչ են մտածում կառուցապատողները: Irates.am-ն այս խնդրին մոտ վեց ամիս առաջ անդրադարձել է, բայց առ այսօր ամեն ինչ անփոփոխ է:

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանն այս խնդրով մեր հարցադրմանը պատասխանեց, որ ամեն ինչ ավարտվելու է նշված ժամկետի սահմանում, ոչ ուշ, իսկ թե ո՞րն է այդ «նշված ժամկետը», դժվարացավ նշել` խորհուրդ տալով հարցերն ուղղել գրավոր…

Կարելի է ենթադրել, որ դեռ շատ ունենք սպասելու: Իհարկե, պետք չէ հուսահատվել, բայց, ինչպես երևում է, մոտ ապագայում անցումից օգտվելու հույս էլ չպետք է ունենալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ