Մի խումբ զինված անձինք երեկ հարձակվել են Տրիպոլում Ռուսաստանի դեսպանատան վրա: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, հարձակվողները փորձել են ներխուժել դեսպանատան տարածք, ինչը չի հաջողվել:
Ենթադրվում է, որ ՌԴ դեսպանատան վրա հարձակումը կարող է կապված լինել Լիբիացի սպայի սպանության հետ, ում, իբր թե, սպանել է Ոուսաստանի քաղաքացի մի կին: Ավելի վաղ, լիբիայի ԶԼՄ-ները գրել էին, որ կասկածյալ ռուս կինը Լիբիա է ժամանել Տուրնիսկի սահմանով, Տրիպոլ արվարձանում, իր իսկ տան մեջ սպանել է լիվիացի սպային, այնուհետև վիրավորել նրա մորը: Ամենայն հավանականությամբ, դեսպանատան վրա հարձակվողներն այդպիսով արտահայտել են իրենց բողոքը սպանության վերաբերյալ: լիբիական լրատվամիջոցների փոխանցմամբ, իրավապահ մարմինները ձերբակալել են մի կնոջ, ով մեղադրվում է այդ սպանության մեջ:
Ըստ նախնական տվյալների, Տրիպոլում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները չեն վիրավորվել: Այս պահին ճշտվում են դեպքի մանրամասները:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ