ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը»

«Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը»
05.10.2013 | 12:38

«Ժառանգությունը» դատապարտում է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները։
«Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը,՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:
Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերևս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջև հաշվետու լինելու կարևորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը:
Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության և արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես` գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետևանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության և երկրի քաղաքացիների շահերի հաշվին:
Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդագրությունների բարձրաձայնումն իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը»,-նշել է Խուրշուդյանը իր հայտարարությունում:
«Ժառանգություն» կուսակցությունն ընդգծել է, որ հետևողականորեն պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության, օրինական ընտրությունների անցկացման, ինչպես նաև պետական պաշտոնյաների՝ հասարակությանը հաշվետու լինելու հանրակարգի կայացման համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ