ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կլուծվի՞ Սարի թաղի տրանսպորտի հարցը

Կլուծվի՞ Սարի թաղի տրանսպորտի հարցը
24.10.2013 | 15:36

Սարի թաղի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են թաղամասում տրանսպորտային նորմալ սպասարկում և միջոց ունենալու համար: Մինչ օրս նրանց պայքարը սահմանափակվում էր միայն թիվ 9 և 21 համարի ավտոբուսների վարորդների հետ կռիվ տալով: Վերջապես նրանք սիրտ են արել բարձրաձայնելու իրենց գանգատների մասին «վերին ատյաններում» և նամակ են հղել «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Նամակում վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերվում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար: Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով քննարկել նշված խնդիրների լուծման առաջարկները, սակայն, ինչպես նշված է «Բարև, Երևան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ, Քաղաքապետի պատասխանը չի գոհացրել բնակիչներին, ինչին հետևել է նրանց 2-րդ դիմումը ավագանու խմբակցության ղեկավարին: Վերջինիս միջնորդությամբ Սարի Թաղի բնակիչների անունից Գեղամ Պետրոսյանի հետ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում կայացել է հանդիպում:
Ինչպես մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Սարի թաղին սպասարկող երկու տրանսպորտային միջոցները` թիվ 9 և 21 ավտոբուսները, չեն բավականացնում մեծաքանակ բնակչությանը սպասարկելուն: Այդ պատճառով, վերջիններս իրենց նամակում առաջարկել են, որպեսզի թիվ 11 համարի ավտոբուսը, Սարի թաղը շրջանցելու փոխարեն, մուտք գործի թաղամաս և շարունակի իր երթուղին: Նրանք խնդրել են թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկում կառուցել կամրջակ` հետիոտնի ապահով անցուդարձի համար, նաև` կարգավորել բանուկ փողոցների մայթերը:
Հենրիկ Նավասարդյանը, ծանոթանալով նամակին, ասել է, որ թաղամասի փողոցները չափազանց նեղ են և անհարթ, տրանսպորտային միջոցների համար շրջադարձի տեղ չկա, նամանավանդ ձմռանը բարձր է վթարների հավանականությունը և այլն: Վարչությունը քննարկել է տրանսպորտային հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնցից առավել նպատակահարմարը թիվ 13 ավտոբուսի երթուղին մինչև Սարի թաղ երկարաձգելն է:
Քննարկվել է նաև վերգետնյա անցում կառուցելու հարցը: Այս հարցը Անահիտ Բախշյանն առաջարկել է ներառել 2014թ. բյուջե, սակայն վարչության պետը տեղեկացրել է, որ վերգետնյա անցումները մինչ այժմ կառուցվել են ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ ներդրողների բյուջեով:
Թե ինչպես կլուծվի այս հարցը և կլուծվի՞ արդյոք` անհայտ է: Մի բան, սակայն, փաստ է. տրանսպորտային այս խնդիրը սարիթաղցու թիվ մեկ մտահոգությունն է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ