Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Մենք ամեն ախտի առաջ բաց ենք անում մեր հոգու դռները, որպեսզի նրանք մեր միտքը, խիղճը, հոգին վերածեն յուրահատուկ կոյուղու»

«Մենք ամեն ախտի առաջ բաց ենք անում մեր հոգու դռները, որպեսզի նրանք մեր միտքը, խիղճը, հոգին վերածեն յուրահատուկ կոյուղու»
28.10.2013 | 16:58

Հարցին` թե ո՞րն է եկեղեցու բացթողումը, որ երկրում սկսել են վխտալ տարբեր աղանդները, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մի փոքր վիրավորված պատասխանեց. «Երկրում եթե կան բացասական երևույթներ, ապա ազգը պետք է մտահոգվի այդ մասին, ոչ թե մեկ գլուխ ունեցող հոգևորական հովիվը: Մեկ եկեղեցականը, մեկ հոգին չի կարող մի ամբողջ ազգ կառավարել: Եկեղեցուն մեղադրելուց առաջ մենք պետք է ինքներս մեզ մեղադրենք, որ ամեն ինչ անում ենք ոտքի տակ տալու հայ եկեղեցին, որ դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի գոյատևման արժեհամակարգը: Ես չեմ կարծում` ինչ-որ սենսացիա փնտրելու համար ինչ-որ հարցադրումները պիտի իմաստավորեն և արժևորեն երկրի անվտանգությունը, այլ պետք է մտահոգ լինենք և միասնական ջանքերով կարողանանք երկրի անվտանգությունը ապահովել»,-ասաց վարդապետը: Նրա խոսքով, ամեն մի հայ նախ և առաջ ինքն իրեն պետք է հարց տա` իսկ ի՞նչ սխալ է ինքն արել, ո՞րն է իր սխալը: «Հայ եկեղեցին անում է ամեն բան: Պետք չէ եկեղեցուն միայն քարկոծել, այլ ամեն մեկս պետք է մտածի, թե մենք ինչում ենք թերանում: Մենք ամեն ախտի առաջ մեր հոգու դռները բաց ենք անում, որպեսզի նրանք մեր միտքը, խիղճը, հոգին վերածեն յուրահատուկ կոյուղու»,-նշեց նա` ընդգծելով, որ այսօր քարոզվող բարոյական արժեքները, որոնք բարոյականության անվան տակ են ներկայացվում, ավելի անբարոյական են:

Իսկ թե ինչ է անում եկեղեցին աղանդների դեմ, Կոմիտաս վարդապետը պարզաբանեց այսպես. «Եկեղեցին կարիք չունի ինչ-որ մեկի դեմ դուրս գալու: Եկեղեցին աշխատում է մարդկանց հետ` բացատրում, որ սխալ ուղի բռնելով` ինքնությունը, արժեքները գնում են կործանման»:
Տեղեկացանք, որ օրերս ՌԴ-ից Հայաստան է ներխուժել ևս մի նոր աղանդ, որը կոչվում է «Մշակութային լիգա»: Այն իր հավաքները կազմակերպում է Պռոշյան սովխոզի դպրոցում: «Եթե մեր դպրոցի տնօրենները թույլ են տալիս իրենց շրջանակում նման ախտածին երևույթների գոյությունը, Էլ ինչպե՞ս կոչենք նմանատիպ հայերին, այս դեպքում էլ ինչպե՞ս կարող է խոսք գնալ եկեղեցու պայքարի մասին»,- վրդովվեց նա:
Հոգեբան Կորյուն Գրիգորյանի խոսքով էլ, մարդը, հարելով որևէ աղանդի, կորցնում է իր հայի կերպարը: Իսկ թե որն է հոգեբանի դերը այս խնդրում, Կ. Գրիգորյանն ասաց. «Փորձում ենք քննարկումների միջոցով մարդկանց գիտակցությունը հասցնել այն մակարդակին, որ հասկանան, որ դա վտանգավոր է առաջին հերթին իրենց առողջության համար: Վերջ ի վերջո դրանք բոլորը հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ են, շեղվածներ, որոնք մարդկանց տանում են դեպի կործանում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ