Տասներորդ տուրում «Ռոման» տարավ իր տասներորդ անընդմեջ հաղթանակը` դրանով իսկ Իտալիայի առաջնության պատմության մեջ սահմանելով անպարտ խաղերի շարքերի նոր ռեկորդ: Եվ այդուհանդերձ նշենք, որ «Կիևոյի» նկատմամբ հաղթանակը «Ռոման» ձեռք է բերել դժվարին պայքարում, ինչի արտահայտությունն է նաև խաղի նվազագույն հաշվով առավելությունը` 1:0:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ