ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Որ ցածրորակ ՀՀՇ-ականները իշխանության չգան»

«Որ ցածրորակ ՀՀՇ-ականները իշխանության չգան»
08.11.2013 | 13:18

Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձել է ընդդիմության կողմից մշտապես հնչող պահանջին` նախագահի հրաժարականին, հիշեցնելով դեռ 1998-ի իրադարձությունները: «Մեր ուսուցիչը պատմությունն է: Այն ժամանակ էլ նախագահի հրաժարականը ոչինչ չփոխեց, քանի որ իշխանության եկան ցածրորակ ՀՀՇ-ականներ, որոնք մի օրում դարձան երկրապահ, հետո` ՀՀԿ-ական: Հիմա էլ, եթե նախագահը որոշի հրաժարական տալ, չպետք է թույլ տա, որ այդ ցածրորակ ՀՀՇ-ականները նորից իշխանության գան: Անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականից առաջ ճիշտ կադրային նշանակումներ անի, որպեսզի հրաժարականից հետո ԱԺ նախագահը կամ վարչապետը չդառնան երկրի ժամանակավոր ղեկավար»,-բացատրել է ԱԻՄ առաջնորդը` հավելելով. «Դրանից հետո հրաժարականի կոչ անի ԱԺ նախագահին, որ չդառնա նախագահին փոխարինող: Բայց սա համարենք երեւակայական քայլ»:

Պարույր Հայրիկյանը նաև ներկայացրել է իր պատկերացրած նախագահի «արժանիքները»` եվրոպական արժեքային համակարգի հետ կապ ունեցող, ՌԴ պահվածքին համարժեք պատասխան տվող, ցանկացած բացասական երևույթը մերժող:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ