Երկու հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ մեր ժամանակով լույս շաբաթ Միացյալ Նահանգներում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո: Միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական վակատ գոտու համար Վանես Մարտիրոսյանը հանդիպեց ամերիկացի Դեմիտրիուս Անդրադեին ու զիջեց միավորներով, Վիկ Դարչինյանը Նոնիտո Դոնեյրի հետ պայքարում կրեց պարտություն տեխնիկական նոկաուտով: Անկախ ամեն ինչից պիտի նկատել, որ երկու մրցապայքարում էլ ուժերն անհամազոր էին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ