Չբարարվելով հինգերորդ տուրում սպիտակ խաղաքարերով ունեցած հաջողությամբ` այսօր Մագնուս Կառլսենը ևս մեկ անգամ խոցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին ու մրցամարտի հաշիվը դարձրեց սկզբունքորեն կրիտիկական` 4:2: Եթե յոթերորդ տուրում Անանդը, ով այսօրվա պես նորից է խաղալու սպիտակ խաղաքարերով, չկարողանա միավորների տարբերությունը սկզբի համար հասցնել մեկի, ապա շախմատային աշխարհը կունենա նոր արքա, քանզի «նորվեգական ճեպընթացը» կանգնեցնելն իսկապես անհնարին կլինի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ