Աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարում հաղթելու կրկին անսանձ կամք դրսեւորեց Մագնուս Կառլսենը` Վիշվանաթան Անանդին հասցնելով երրորդ մահացու խոցումը: Իններորդ տուրից հետո մրցամարտի հաշիվը դարձավ 6:3: Բաղձալի նպատակին հասնելու համար շախմատային երիտասարդ հանճարին այժմ ընդամենը կես միավոր չի բավականացնում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ