ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է 2014-2015 թթ. Եվրոպայի տասնինը տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Չորրորդ խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մրցակիցներն են լինելու Սլովակիայի, Հունգարիայի, Ադրբեջանի հավաքականները: Ընտրական մրցաշարն անցկացվելու է Հունգարիայում, հանդիպումները նշանակված են 2014-ի նոյեմբերի 10-ին, 12-ին, 15-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ