Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայնել է տեղափոխվելու ֆրանսիական «Մոնակո»: Գործարքը, որի արժեքը երեսունհինգ միլիոն եվրո է, կարող է իրականություն դառնալ արդեն իսկ այս ձմեռային տրանսֆերի ընթացքում: Քսանհինգամյա արգենտինացի կիսապաշտպանը հարկադրված է դիմելու այս քայլին, քանի որ Իսպանիայում նկատելիորեն պակասեցվել է խաղադաշտում նրա գտնվելու ժամանակը: Տեղափոխությունը կարող է չկայանալ միայն մի դեպքում. եթե Կառլո Անչելոտին չտա իր համաձայնությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ