Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոչ-ոքի՝ հօգուտ… «Ռեալի»

Ոչ-ոքի՝ հօգուտ… «Ռեալի»
12.01.2014 | 13:47

Իսպանիայի առաջնության հերթական տուրը նշանավորվեց երկու առաջատարների՝ Մադրիդի «Աթլետիկոյի» ու «Բարսելոնի» հանդիպմամբ: Սեփական դարպասն ամեն գնով «չոր» պահելու «Աթլետիկոյի» որդեգրած մարտավարությունն արդարացրեց իրեն, թեպետ չեմպիոնության համար պայքարող թիմից տրամաբանորեն ավելին պիտի սպասվեր: Իր հերթին «Բարսելոնը» չկարողացավ հարկ եղածի չափ ստեղծագործորեն դրսևորվել, թեպետ երկրորդ խաղակեսում Մարտինոն մարտի նետեց Մեսիին ու Նեյմարին: Ոչ-ոքին սկզբունքորեն ավելի քան ձեռնտու եղավ Մադրիդի «Ռեալին», որն այսօր «Էսպանյոլին» հաղթելու դեպքում առաջատարներից հետ մնալը կարող է հասցնել երեք միավորի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ