Ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Տղաների մրցավեճում երեք մրցատարածություններում էլ հաղթել է Սերգեյ Միքայելյանը, ինչը միանգամայն կանխատեսելի էր, քանի որ Աշոցքցի երիտասարդ մարզիկն արդեն դարձել է միջազգային մակարդակի հեղինակություն ու մասնավորապես իրեն հասցրել է փայլուն դրսևորել երիտասարդների անցած տարվա առաջնությունում, ինչի մասին ժամանակին բնականաբար տեղեկացրել ենք ընթերցողին: Ի դեպ, մինչև Սոչիի օլիմպիական խաղերը, Սերգեյին սպասվում է մի նոր փորձություն աշխարհի երիտասարդական առաջնությունում: Մաղթենք մեր շնորհալիին լավագույն մասնակցություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ