Հոլանդական Վեյկ ան Զեեի գերմրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը սպիտակ ֆիգուրներ ունեցող Բորիս Գելֆանդն էր՝ մեր շախմատիստի համար ավանդականորեն անհարմար մրցակից: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: Մեր գրոսմայստերի այս խաղաղասիրությունից չեն կարողացել օգտվել մերձ հետապնդողները, ինչի հետեւանքով Արոնյանը դարձյալ մեկ միավորի առավելությամբ, հինգուկես միավորով, շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ