Վայրկյաններ առաջ Լևոն Արոնյանը տարավ հերթական հաղթանակն ու, անկախ վերջին տուրի արդյունքներից, դարձան Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթող: Այս անգամ նրա զոհը դարձավ կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսը, ով քառասուներկուերորդ քայլում հարկադրված էր ընդունել մեր շախմատային տիտանի գերազանցությունը: Տարին ապշեցուցիչ հզորությամբ է սկսված, սպասում ենք նույնքան հզոր շարունակություն: Առաջն Աստված:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ