Անցած տուրում անգլիական պրեմիեր լիգայում տեղի ունեցած փոփոխություններն իրենց արձագանքները գտան և իսպանականում: Դա հնարավոր եղավ առաջին հերթին շնորհիվ այն բանի, որ սեփական հարկի տակ «Բարսելոնը» 2:3 հաշվով պարտվեց «Վալենսիային», չնայած խաղադաշտում Մեսիի ներկայությանն ու գոլին, իսկ Մադրիդի «Աթլետիկոն» ձեռքից բաց չթողեց «Ռեալ Սոսիեդադին» հաղթելու հնարավորությունը (4:0) և կատալոնյան ակումբից առաջ անցավ երեք միավորով: Աղյուսակում խմբագրումներն էլ ավելի արմատական կլինեին, եթե «Աթլետիկի» հետ խաղում «Ռեալը» չբավարարվեր ոչ-ոքիով (1:1): Արքայական ակումբը կատալոնյանի հետ ունի հավասար՝ հիսունչորս միավոր և վերջինիս զիջում է լոկ լրացուցիչ գործակիցներով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ