ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ավտոներկրողները խնդրում են կառավարությանը մեքենաների մաքսավճարների բարձրացումը հետաձգել 5 տարով

Ավտոներկրողները խնդրում են կառավարությանը մեքենաների մաքսավճարների բարձրացումը հետաձգել 5 տարով
12.02.2014 | 16:28

Ավտոներկրողների միությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգվեց, որ շուտով ավտոմեքենա ներկրող անհատներն ու ընկերությունները կանգնելու են լուրջ խնդրի առաջ, քանի որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ներկրվող մեքենաների արժեքը 3-4 անգամ բարձրանալու է: «Դա սոցիալական մեծ խնդրի առաջ կկանգնեցնի ավտոմեքենա ներկրող անհատների ընտանիքներին: Մենք դեմ չենք ՄՄ-ին, բայց քանի դեռ գոյատևում ենք, և հացի խնդիր է դրված, ուստի կառավարությունից խնդրում ենք այդ ժամանակը երկարաձգել հինգ տարով»,- ասաց «Հայաստանի ավտոներկրողների միավորում» ՀԿ-ի համանախագահ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` նշելով, որ շուտով վերանալու է նաև «ավտոներկրող» հասկացությունը:
Ըստ ՀԿ նախագահի, ՌԴ կառավարության կողմից այդ որոշումն ընդունվել է 2006 թվականին և Ռուսաստանում մաքսազերծման գները բարձրանալու մասին ՌԴ քաղաքացիները տեղյակ են եղել դեռևս ութ տարի առաջ: «Եթե Ռուսաստանը իր քաղաքացիներին նախազգուշացրել է ութ տարի առաջ, ինչո՞ւ մեր կառավարությունն էլ նույն կերպ չի վարվում իր քաղաքացիների հետ: Մինչև հաջորդ տարի մնացել է 9-10 ամիս, ի՞նչ ենք անելու այդ ժամանակ, գոնե ժամանակը երկարաձգեն, որ ավտոներկրողները հարմարվեն նոր իրավիճակին»,-շարունակեց բանախոսը:
Նրա խոսքով, ՄՄ-ում հին մեքենաների (15 տարվա) մաքսավճարները «քառակի» բարձր են, իսկ իրենք հիմնականում ներկրում են այդ «տարիքի» ավտոմեքենաներ: Հովհաննիսյանի փոխանցմամբ, ներկա 1200 դոլար մաքսազերծման փոխարեն 9-10 ամիս հետո այդ գումարը կդառնա 9000 եվրո: Այսինքն, դա նշանակում է, որ 1000-դոլարանոց ավտոմեքենան կդառնա 6000 դոլար, 5000-դոլարանոցը` թանկացման դեպքում, կվաճառվի 15-20 հազար դոլարով:
Ի դեպ, Հայաստանում ամսական 1000-1500 մեքենա է ներկրվում, հայերը նախապատվությունը տալիս են «Մերսեդես», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին, որոնք էլ, փաստորեն, Հովհաննիսյանի մեկնաբանմամբ` «տաքսու տակ են դրված»: Ավտոներկրողների քանակը մոտավորապես 10 հազար է. «Եթե նրանք այդ ավտոմեքենաները մի կերպ բերեն հասցնեն, բայց թանկության պատճառով չվաճառվեն, ի՞նչ շահույթի մասին կարող է խոսք լինել: Մենք չենք ուզում մեքենաների գերեզմանատուն լինի Հայաստանում»,- շարունակեց Տ. Հովհաննիսյանը:
Ինչևէ, ավտոներկրողների միության անդամները կառավարությունից խնդրում են կրկին քննարկման դնել այս հարցը։ «Այս ոլորտը պետք է կարգավորվի, մեզ լիցենզիա տրամադրեն` մենք որոշենք, քանի՞ ավտոմեքենա ներկրենք և որքան հարկ տանք պետությանը»,- ասում էին նրանք:
Հավելենք` ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանում 2013 թ. ներկրվել է 41,1 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը մոտ է 2008 թ. գրանցված ռեկորդին` 41,9 հազար ավտոմեքենա: Նախորդ տարվա համեմատ մեքենաների ներկրումն աճել է մոտ 18 %-ով: Աճի տեմպի տեսակետից սա ևս ռեկորդային ցուցանիշ է: Սակայն նախորդ տարիների համեմատ մեքենաների գնային կառուցվածքում էական տեղաշարժ կա: Ներկրված մեքենաների աճը հիմնականում տեղի է ունենում մինչև 5 հազ. դոլար արժողությամբ մեքենաների մասով: Ներկրված մեքենաների 62 %-ը այդպիսի էժան մեքենաներն են: Համեմատության համար` 2008 թ. այդպիսի մեքենաների կշիռը 25 % էր, իսկ 2012 թ.` 59 %:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

hy鑼呴垾妯庢祹銉⑩偓妯庣柕銉呴煭涔呪敒蹇娾偓/1380225551">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն