Մասնակցությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում կիրակի տեղի է ունեցել շախմատի Եվրոպայի անհատական տասնհինգերորդ առաջնության հանդիսավոր բացումը: Արդեն տեղեկացրել ենք, որ մրցաշարը, որին մասնակցում է աշխարհի քսանյոթ երկրի 263 շախմատիստ (գրոսմայստերներ են 130-ը), նվիրված է աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Հայաստանից հայտավորված ավելի քան երկու տասնյակ շախմատիստների մեջ են տղամարդկանցից՝ օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, կանանցից՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը:
Երեկ առաջնության առաջին օրն էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ