Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սմբատ Մարգարյանի վերադարձը

Սմբատ Մարգարյանի  վերադարձը
08.04.2014 | 12:05

Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իսկապես ուրախացրեց 56 կգ քաշային կարգը ներկայացրած Սմբատ Մարգարյանի մրցելույթը: Պոկումում (109 կգ, 10-րդ տեղ) ունենալով բավականին միջին մասնակցություն` Սմբատը կարողացավ իրեն լավագույնս դրսևորել երկրորդ՝ հրում վարժությունում, որտեղ ավանդապես ուժեղ է: Բարձրացրած 147 կիլոգրամը մեր մարզիկին բերեց առաջնության փոքր ոսկին՝ ամուր հիմք նախապատրաստելով երկամարտի մեծ բրոնզի համար՝ 256 կիլոգրամ: Նկատենք, որ մեր տղան համապատասխանաբար մեկ և երեք կիլոգրամով է զիջել երկրորդ ու առաջին տեղերում հայտնված մարզիկներին, և եթե չլիներ մոլդովացի Օլեգ Սիրգիի մեդալային ախորժակը կանխարգելելու անհրաժեշտությունը, հանգիստ կարելի էր պայքարել ավելի բարձր հարգի մեդալների համար: Սակայն «նաղդի» ու «նիսյայի» երկընտրանքի մեջ մեր մարզչական կորպուսը որոշում կայացրեց հօգուտ առաջինի:
Մեծահասակների մրցահարթակում սա Սմբատ Մարգարյանի առաջին հաջողությունը չէ: Հիշենք նրա շռնդալից ելույթն աշխարհամասի 2010 թվականի առաջնությունում, որտեղ տասնյոթամյա պատանին երկամարտի 255 (109+146) կիլոգրամով շատերի համար անսպասելի դարձավ երկրորդ մրցանակակիր: Սա իսկապես «պայթյուն» էր այն ժամանակ, և չափազանց բուռն էին խոսակցություններն այն մասին, որ համաշխարհային ծանրամարտում հայտնվել է նոր հրաշամանուկ: Ցավոք, հնուց եկած վնասվածքները, դրանք ժամանակին չբուժելը ունեցան իրենց անխուսափ հետևանքները: Իհարկե, մտահոգող է, որ Սմբատի արդյունքների մեջ առանձնապես նշմարելի աճ չի գրանցվել, սակայն հուսանք, որ այս բրոնզը ազդակ կլինի նոր սահմանային ծանրությունների վրա գրոհելու համար եթե ոչ աշխարհի, գոնե Եվրոպայի առաջնությունների մակարդակով: Բոլոր դեպքերում շնորհավորենք մարզիկին ոչ միայն մեդալի, այլև դրսևորած կամքի ու համառության համար, ցանկանք նոր բարձունքներ:
Այսօր 69 կիլոգրամ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Վանիկ Ավետիսյանը: Հուսանք, որ այս մարզիկը վերջապես մի ծանրակշիռ բան կասի:
Ինչ վերաբերում է կանանց մեր ընտրանուն, մրցելույթ են ունեցել 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանն ու մի քաշ վերևում հանդես եկած Աննա Գովելյանը: Աղջիկները ոչնչով աչքի չեն ընկել և, ընդհանրապես, նրանց ուրախացնող ելույթների հարցը, ցավոք, առժամանակ առկախված է. նախկին դիրքերին վերադառնալու համար տևական ժամանակ է պետք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ