Օլեգ Բլոխինի մարզչական կարիերայում ճակատագրական եղավ երկրի առաջնության տասնիններորդ տուրի Կիևի «Դինամո»-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպումը, որտեղ տանտերերը պարտություն կրեցին 0։2 հաշվով: Հասկանալի է, որ ոչ մի թիմ էլ ապահովագրված չէ պարտությունից, սակայն գլխավոր մարզչի հեռացման մեջ անհնար է չտեսնել ՈՒկրաինայում տիրող քաղաքական իրավիճակի շորշոփները: Երկրի ապստամբած արևելքը քաղաքական առումով միանգամայն «անպատեհ» իրադրությունում հաղթել է կենտրոնին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ